Պուտինը հայտարարել է, որ ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու համար ստեղծված կառավարական հանձնաժողովից ակնկալում է ակտիվ գործողություններ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:

«Կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովից այստեղ ակտիվ գործողություններ եմ ակնկալում: Գիտեմ, որ այն աշխատում է նաև այսօր: Եվ ընդհանրապես կառավարությանը խնդրում եմ ակտիվորեն համագործակցել մարզերի հետ»,-ասել է Պուտինը:

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանի սևծովյան ափամերձ հատվածում Կերչի նեղուցում լցանավերի վթարը տեղի է ունեցել 2024–ի դեկտեմբերին, լցանավերից մազութի արտահոսք է սկսվել:




Լրահոս