ՌԴ պաշտպանության նախարարությունն արձագանքել Է Սեւ ծովում ԱՄՆ-ի զորավարժություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ պաշտպանության նախարարությունը, խոսելով Սեւ ծովում ԱՄՆ-ի զորավարժությունների մասին, հայտարարել Է, որ ակնհայտ Է Դոնբասում Էսկալացման դեպքում ռազմական գործողությունների ենթադրյալ թատերաբեմի ուսումնասիրումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հաշվի առնելով այն, որ, բացի ամերիկյան ռազմածովային ուժերից, պլանավորվում Է վարժանքներում տակտիկական, պարեկային եւ ռազմավարական օդուժի, ինչպես նաեւ Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի զինված ուժերի զորակազմերի գործարկում, ակնհայտ Է հարավ-արեւելքում Կիեւի կողմից ուժային լուծում նախապատրաստելու դեպքում ռազմական գործողությունների ենթադրյալ թատերաբեմի ուսումնասիրումը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ նման գործողություններն ապակայունացնող գործոն են հանդիսանում Սեւծովյան տարածաշրջանում, «որոնց նպատակներից մեկը Ուկրաինայի տարածքի ռազմական յուրացումն Է», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս