
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը շնորհավորել և վկայականներ է հանձնել սնանկության գործով կառավարչի որակավորման երկփուլ ստուգումը հաղթահարած 11 անձի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջից։
Նախարարի տեղակալը հաջողություններ է մաղթել նրանց, ակնկալելով, որ նրանք մեծ ներդրում կունենան մասնագիտական ոլորտի կատարելագործման գործում։
Սնանկության կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամ, սնանկության կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի նախագահ Տիգրան Սահակյանը ևս շնորհավորել է ստուգումը հաղթահարած անձանց և պատրաստակամություն է հայտնել համագործակցել սնանկության գործով ապագա կառավարիչների հետ: