Հայ-հոլանդական ձեռնարկությունը սնանկ է ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բիգա» հայ-հոլանդական ձեռնարկությունը, որը երկար տարիներ զբաղվում էր սնկի արտադրությամբ, սնանկ է ճանաչվել: Պատճառը ֆինանսական խնդիրներն են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Մեդիսար» ՍՊԸ-ն:

«Բիգա» ՍՊԸ ներկայացուցիչ Արթուր Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկայում ընկերությունը կներկայացնի առողջացման ծրագիր: «Ընկերությունը դատարան է դիմել եւ պահանջում է իր գումարը: Բայց հիմա ժամկետներ կան, որոնց սպասում ենք`առողջացման ծրագիր ներկայացնելու համար: Մեր ընկերությունը, ինչպես Հայաստանի մնացած ընկերությունների մեծամասնությունը, սնանկ են ճանաչել, քանի որ վարկային բեռը մեծ է, ծախսերը շատ են»,- ներկայացրեց ընկերության ներկայացուցիչը:

Արթուր Տիգրանյանի խոսքերով` բացի «Մեդիսար»-ից «Բիգա»-ն պարտք է նաեւ այլ ընկերությունների, ունի վարկային մեծ բեռ:
Նշենք, որ հայ-հոլանդական համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է 2005 թվականին 500 հազար եվրո ընդհանուր մեկնարկային կապիտալով: Ձեռնարկության հիմնադիր անդամներից երկուսը Հոլանդիայի քաղաքացիներ են: Ընկերությունը զբաղվում է նաեւ վարդերի, մշտադալար բույսերի, պտղատու ծառերի, միամյա եւ բազմամյա բույսերի, ինչպես նաեւ սենյակային էկզոտիկ բույսերի աճեցմամբ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս