Իրավապահ մարմինները հասել են 2024 թվականին բանակ գնալուց հրաժարվողներին դատելուն:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ալեքս Արմանի Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված այն արարքի կատարման համար, որ նա, 2022 թվականի փետրվարի 8-ից հաշվառված լինելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանումում, ենթակա է եղել զորակոչի 2024 թվականի ամառային զորակոչին, ներկայացել է տարածքային ստորաբաժանում, անցել բժշկական զննություն, ուղեգրվել բժշկական կենտրոններ հետազոտություններ անցնելու համար, ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար, ստացել է ՀՀ զինված ուժեր զորակոչելու համար ծանուցագիրը և մինչև զորակոչի ավարտը 2024 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ չի ներկայացել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանում և, խախտելով <<Զինվորական ծառայության>> 2024 թվականի ամառային զորակոչից՝ այդ զորակոչից տարկետում ստանալու ծառայությունից ազատվելու օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում։
Այսինքն՝ Ալեքս Արմանի Հակոբյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում։
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան