
Դերասան և թատերագիր Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նա նշեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութերի կամ առարկաների տարածում):