
Եղանակային պայմաններով պայմանավորված՝ ՆԳ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
«Հարգելի՛ վարորդներ, հանրապետության ողջ տարածքում հունվարի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը սպասվում է ձյուն։
Որոշ հատվածներում սպասվում է բուք, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ: