Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա – Գլինկայի փողոցի խաչմերուկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա – Գլինկայի փողոցի խաչմերուկում:

Մասնավորապես, Խորենացու փողոցից Գլինկայի փողոցով դեպի Տիգրան Մեծի պողոտա և Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկ նախկինում թույլատրվող «ուղիղ ու աջ և «ուղիղ ու ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ, աջ և ձախ և «միայն ձախ ուղղություններով:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվի գծանշում:




Լրահոս