Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Պարույր Սևակ փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները սեփական տան բակում հայտնաբերել են փայթուցիչ և դռան կոտրված ապակիներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննչական խումբն ու փորձաքրեագետը, Սիսիանի ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ արարքը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Կարեն Վ.-ն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այցելել է նշված տուն և նռնակ է նետել, ինչի հետևանքով էլ պայթուցիչը պայթել է:
Նրա նկատմամբ մի քանի քրեական գործեր կան հարուցված:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակում:




Լրահոս