Որպես անհետ կորած որոնվող 35-ամյա քաղաքացու մեքենան հայտնաբերվել է Դավթաշենի կամրջի մոտ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջից դեպի Արաբկիր վարչական շրջան տանող հատվածի փոքր կամրջի վրա, հետիոտնի համար նախատեսված մայթին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա է կայանված և կան կասկածներ, որ դրա վարորը հնարավոր է ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից ցած է նետվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած մահացածի ընկերը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ նա Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Անդրանիկ Գ․-ն է, ով մասնագիտությամբ ատամնաբույժ էր և բնակվում էր Աբովյան քաղաքում։ Տղամարդուն 2 օր փնտրել են և դիմել ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ որպես անհետ կորած որոնվում էր։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։




Լրահոս