ԴԵՌ ՔՆՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Տեղեկատվական վեճերի խորհուրդ է ներկայացրել իր  երեք դատական հայցերի առիթ հանդիսացած հոդվածների մասին տեղեկանք` խորհրդի եզրակացությունը ստանալու համար: ՏՎԽ իրավաբան Գեւորգ Հայրապետյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ գործերը դեռ ուսումնասիրման փուլում են, քանի որ էթիկական  նորմերին  եւ հայաստանյան ներքին օրենսդրության համապատասխանությունից բացի, այս կառույցում վեճերի առարկա դարձած հոդվածները դիտարկվում են նաեւ Եվրոպական դատարանի որոշումների նախադեպային իրավունքին համապատասխանության տեսանկյունից: Այսինքն` տեսնում են, թե նման դեպքերում Եվրոպական դատարանն ինչ է ասել: Նշենք, որ  ՏՎԽ-ի եզրակացությունները, որ ներկայացվում են դատարանին, պարտադիր  իրավաբանական ուժ չունեն:




Լրահոս