
Արտաքին ու ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում ենք ՀՀ քաղաքացիներին ու միջազգային գործընկերներին, հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա: Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այսօր այդ հենքի վրա իրականացնում ենք բալանսավորման քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ մեր արտաքին գործընկերների հետ հարաբերությունները չեն զարգանում մեկը մյուսի հաշվին: Մյուս կողմից այդ հարաբերություններն ունեն որոշակի փոխազդեցություններ ու հայեցակարգային նրբությունն այն է, որ այդ հարաբերությունների միջև որոշակի բալանս ձևավորվի»:
Մանրամասները՝ տեսանյութում։