Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ․» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել բարձրորակ զրահասաղավարտների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 904․8 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 8 աշխատատեղ 279 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 20-ի՝ 293 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 904․8 մլնդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 45 մլն դրամ։