ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես պաշտպանվելու եմ եւ ներկայացնելու եմ իմ երկար տարիների ուսումնասիրությունները»:

Հարություն Առաքելյան «mardik.am»

Պաշտպանվել, անշուշտ, միշտ պետք է, հատկապես, որ ժամանակները շատ խառն են: Բայց որքան հայտնի է, Հարություն Առաքելյանը ոչ թե պաշտպանվում է, այլ հարձակման է անցել, ընդ որում, բավականին հաջող: Ճիշտ է` նա խոստովանում է, որ վարչապետի դեմ ձեռնարկված արշավին երկար է նախապատրաստվել, բայց մեծ աղմուկից հետո միակ ռամկավարը հրապարակեց ոչ թե փաստեր, այլ ընդամենը հարցադրումներ` ակնկալելով Տիգրան Սարգսյանի պատասխանը: Վերջինս էլ մեկնաբանելու փոխարեն շտապեց դատի տալ Հարություն Առաքելյանին` երեւի թե համարելով, որ պաշտպանվելու լավագույն միջոցը հարձակումն է:




Լրահոս