ArmLur.am-ի խմբագրություն Թբիլիսյան խճուղի 3/14 շենքի բնակիչները ահազանգում են, որ արդեն 3 օր է՝ շենքում ջուր չկա:
Նրանց խոսքով՝ շենքում կա մի պարեկ, ում դիմել են բնակիչները խնդրանքով, վերջինս պատասխանել է, որ ինքն է անջատել ջուրը, որովհետև կոյուղիները խցանված են և կեղտաջուրը լցվում է նկուղ, ինչպես նաև ասել է՝ դիմել է բոլոր մարմիններին, սակայն ոչ մի արդյունք։
Քաղաքացիները պնդում են, որ շենքի բնակիչներն անընդհատ նույն խնդրի մեջ են:
ArmLur.am-ին տրամադրած տեսանյութում երևում է, որ շենքի հարակից տարածքը պատված է աղբով և կեղտաջրով, իսկ մյուս տեսանյութում երևում է, որ դիտահորը կիսով չափ լցվել է:
ArmLur.am-ին դիմած քաղաքացիների խոսքով՝ այս ամենը պատահական չի արվում, այլ նրա համար, որ բնակիչները լքեն շենքը:
Այսինքն բնակիչներն իրենց խնդիրների հետ մնացել են միայնակ։ Ինչպե՞ս պետք է հարցը լուծվի, ո՞վ պետք է այս խնդիրները լուծի` զրո տեղեկություն: Մարդիկ, անզորությունից չգիտեն ինչ անեն, որ պատկան մարմնին դիմեն:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան