Էլեկտրոնային ստորագրության ստացման համար նախատեսված վճարները կչեղարկվեն․ Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ հարցին՝ ինչ կտա քաղաքացուն համընդհանուր հայտարարագիրը։ Նա իբրև օրինակ նշեց, որ մարզերում մանկապարտեզների համար քաղաքացիները տարեկան 96 000 դրամ են վճարում, այդ գումարից ավել եկամտային հարկ վճարած անձինք տարվա ընթացքում վճարած գումարը հետ կստանան, իսկ եթե անգամ ավել է վճարել, 100 000-ը հետ կստանա։

«Այս կարգավորումներից եթե քաղաքացիները օգտվեն, այս տարվա հայտարարագրի արդյունքում մինչև 70 մլրդ դրամ կարող է վերադարձնենք քաղաքացիներին։ Սա նաև բյուջեի համար ծախս է, պետք է զգույշ լինենք, որ անհամաչափ ծախսեր չգեներացնենք, որը հնարավոր չլինի ինչ-ինչ պատճառներով վճարել»,- ասաց նա։

Վարչապետը նշեց՝ էլեկտրոնային ստորագրության ստացման համար նախատեսված վճարները (3000 դրամները) կչեղարկվեն, միաժամանակ հավելեց․

«Մարդը պետք է հասկանա, որ ներդրում է անում իր հետագա կյանքի կազմակերպման համար, քանի որ 21-րդ դարում արդեն առանց նույնականացման քարտի հնարավոր չի լինելու արդյունավետ գործունեություն ծավալել, 25-ի վերջին, 26-ի սկզբին մենք արդեն թվայնացման բավական մեծ հատված իրականացրած ենք լինելու»։




Լրահոս