
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց «Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդների համար դասընթացներ անցկացնել։ Ըստ նրա, սա հնարավորություն կտա հավելյալ վարորդներ նախապատրաստել։
«Ես կարծում եմ, որ պետք է այդ աշխատանքները սկսել իրականացնել այս շաբաթվանից և միշտ ունենալ հավաքագրված 50-100 անձ, ովքեր պոտենցյալ կարող են հենց հաջորդ շաբաթվանից կամ հաջորդ օրվանից անցնել աշխատանքի։ Խնդրում եմ՝ սկսեք կազմակերպել այդ աշխատանքները»,- հանձնարարեց քաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։