ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ Բրյուսելի որոշումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

Ռուբիոն նաև ընդգծել է «անդրատլանտյան անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը, Եվրոպային կոչ է արել մեծացնել պաշտպանական ծախսերը և ուշադրություն դարձնել այն մարտահրավերներին, որոնք ներկայացնում է Չինաստանը»:

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը և եվրոպական դիվանագիտության ղեկավարը քննարկել են Վաշինգտոնի և Բրյուսելի միջև «ընդհանուր առաջնահերթությունների» շուրջ համագործակցության խորացումը։

Ավելի վաղ Կալասը հայտարարել էր, որ Եվրամիությունում աշխատում են հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթի վրա, որոնց մեջ պլանավորվում է ներառել օբյեկտների լայն շրջանակ՝ հեղուկացված բնական գազից մինչև խաղային կոնսոլները։




Լրահոս