Թե՛ համացանցում, թե՛ համացանցից դուրս շատերի զայրույթը շարժել է ՀՀ վարչապետի հայտարարությունը կապված Հայոց ցեղասպանության հետ։
Վարչապետն իր հայտարարություններով կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության անժխտելի փաստը։
Այս թեմային անդրադարձել են ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլև շատ հայ հայտնիներ, որոնք համար միևնույն չէ հայոց պատմությունն ու անժխտելի փաստերը։
Հայերնասիրական երգիչ Ներսիկ Իսպիրյանը այս թեմայի շուրջ ևս հայտնել է իր կարծիքը ArmLur.am-ին։
ArmLur.am-ի հարցին, ինչի՞ համար էր նման հայտարարությունը, Իսպիրյանն ասաց․
«Ցեղասպանությունը կասկածանքի տակ դնող հայտնի անձը, որոշել է հագնել Հ.Մաթևոսյանի նկարագրած «կովի կաշին», որ անհոգ արածում էր, մինչդեռ հորթին երեկ էին մորթել իր աչքերի առաջ։ Այն «հուռիաթը», որ քարոզում է վերոհիշյալ սուբեկտը մեր համար պիղծ է ու երիցս մերժելի։
Ինչպես կասեր Խ.Դաշտենցի հերոսը՝ «մլիմ հուռիաթ»…
Քառասուն տարի էրգիր ու էրգրի արևն եմ երգել,
Քառասուն տարի եղեռնազարկ իմ պապի ցավն եմ երգել։
Քառասուն տարի եղել ու մնացել եմ իմ ՊԱՏՄԱԿԱՆ էրգրի տերն ու պահանջատերը։
Էս հող մգլեզ շատ է տեսել…
Էս հող իր բերանից մի օր փսխելու է էրգրածախ Վահե Իհսաներին` ողջ թե մեռած…»,- եզրափակել է Իսպիրյանը։
Աննա Սրապիոնյան