Երևանի «Դինամո» մարզահամալիրում մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը: Այս տարի մրցաշարին մասնակցում է 100 մարզիկ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նորանշանակ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի խոսքով` տարին հագեցած է լինելու մարզիկների համար և Հայաստանի առաջնությունը սկզբնակետն է:
«Ես հավաքականում նոր չեմ և ընտրանու տղաներին շատ լավ եմ ճանաչում: Հիմա մենք պետք է առավել շատ ուշադրություն դարձնենք ֆիզիկական պատրաստվածությանը: Իսկ ինչ վերաբերվում է հավաքականի մի քանի անդամների պրոֆեսիոնալ ռինգ դուրս գալուն, ապա նրանք կշարունակեն աշխատել թիմի հետ ևս` սիրողական ոճում»,-ասաց Ռուդիկ Մկրտչյանը:
Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչները կկայանան փետրվարի 4-ին: