Գագիկ Ծառուկյանը քաղաքական լուրջ ամբիցիաներ ունի. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Քառյակի հիմքը կազմող ԲՀԿ-ի համար իդեալական տարբերակ կլիներ, եթե նախագահ Սերժ Սարգսյանը եւս երեք տարի վարչապետի պաշտոնում պահեր Տիգրան Սարգսյանին։  ԲՀԿ-ն, ինչպես անցած երկու տարիներին, շարունակեր պայքարել Տիգրան Սարգսյանի «ատելի» կառավարության դեմ՝ հասարակությանը ցույց տալով, որ ինքն ամեն ինչ արեց այդ կառավարությունից ազատվելու համար, սակայն այդ խնդիրն իրականացնելու համար պետք է ունենար խորհրդարանական մեծամասնություն։ Պահանջելով Տիգրան Սարգսյանի հրաժարականը՝ ԲՀԿ-ն եւ քառյակը ոչ միայն չէին ուզում հասնել Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությանը, այլ, որքան էլ պարադոքսալ հնչի, այդկերպ փորձում էին Սերժ Սարգսյանին ստիպել պաշտպանել Տիգրան Սարգսյանին։ Բայց Սերժ Սարգսյանը որոշեց փոխել խաղի կանոնները։
Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտադիր չէ միանալ կառավարող կոալիցիային։ Նա հասկանում է, որ այդ դեպքում ինքը եւ ԲՀԿ-ն հասարակության աչքում կհեղինակազրկվեն վերջնականապես։ Իսկ Ծառուկյանը քաղաքական լուրջ ամբիցիաներ ունի եւ իր կուսակցությանը պատրաստում է 2017թ. խորհրդարանական ընտրություններին։ Լավ կլիներ, եթե վարչապետը շարունակեր լինել Տիգրան Սարգսյանը, ում նկատմամբ կար հասարակական որոշակի վերաբերմունք եւ ում քննադատելը ԲՀԿ-ականների համար դարձել էր մի բաժակ ջուր խմելու նման մի բան։

Բայց միեւնույն  է, ով էլ նշանակվի վարչապետ, մի քանի ամսից նրան եւս կարելի կլինի դարձնել թիրախ։
Միակ բացառությունը կարող է լինել այն դեպքում, եթե վարչապետ նշանակվի  ԱԺ նախագահ, ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս