Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կշտկի սխալը. Ֆիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը հույս ունի, որ ԱՄՆ-ն կդադարեցնի համագործակցությունը Սիրիայում քրդական ուժերի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նա ասել է, որ Սիրիայի քրդերին աջակցելու՝ ԱՄՆ որոշումը սխալ էր, և «ժամանակն է շտկել այն»:

Ֆիդանը հայտարարել է, որ քրդական ուժերը ի վիճակի չէին պայքարել ԻՊ-ի ահաբեկիչների դեմ և միայն կարողացել են ստանձնել այդ զինյալների ու նրանց ընտանիքների բանտապահների դերը։ Նրա խոսքով՝ ԻՊ-ի դեմ պայքարում հիմնական խնդիրները կատարել են Թուրքիան, Իրաքը, Սիրիան և Հորդանանը։




Լրահոս