Ադրբեջանը հայտնում է առաջնագծում 3 զոհի և 6 վիրավորի մասին. razm.info

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հրապարակել ապրիլի 7-ին՝ Երևանի ժամանակով 21։30-ի սահմաններում, Ֆիզուլու ուղղությամբ առաջնագծում արձանագրված կասկածներ հարուցող միջադեպից։

Պաշտոնական տվյալներով՝ ական է պայթել, որի հետևանքով զոհված զինծառայողներն են Ադրբեջանի զինված ուժերի կապիտան Ջեյհուն Օրուջալիևը, շարքայիններ Նովրուզ Աբդուլաևը և Սեյֆադդին Քերիմովը։

Վիրավորների թիվը հասել է 6-ի։ Նրանք են՝ շարքայիններ Մուսաև Բահրուզ Մուհամեդալի օղլուն, Միրզոև Ալի Փանախ օղլուն, Իսքանդերզադե Ազեր Էյուբ օղլուն, Զյուլֆյուհարով Մյուրսալ Իբրահիմ օղլուն, Ջաբրայիլով Սադիգ Միսիրխան օղլուն, Թալիբով Էմին Թալիբ օղլուն։

Ըստ ՊՆ մամուլի ծառայության՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը բարձրաստիճան սպաների հետ միասին մեկնել է առաջնագիծ՝ անձամբ նախնական հետաքննությանը մասնակցելու։

Հոդվածն ամբողջությամբ կարդալ այստեղ ՝ Razm.info




Լրահոս