Օդեսայի ռեստորաններից մեկում սպանվել է 39-ամյա «օրենքով գող», ադրբեջանցի Բաղըշ Ալիևը, որը քրեական աշխարհում հայտնի էր Վախա մականունով։ Նրա հետ սպանվել է նաև իր թիկնապահը ՝ տեղեկացնում է haqqin.az-ը։
Ծնունդով Վրաստանից ադրբեջանցի Ալիևը համարվում էր Վրաստանի ազդեցիկ «օրենքով գողերից» մեկը։
2006թ.-ին Վախան ձերբակալվել է ադրբեջանցի գործարարի առևանգման կասկածանքով, որին ավելի ուշ սպանել էին։
Ալիևի մասնակցությունն առևանգմանը դատարանում ապացուցել չի հաջողվել:
Բաղըշի նման պահվածքը գնահատվել էր որպես «ոչ գողական», և 2007թ.-ին նա զրկվել էր «տիտղոսից»։
Հիշեցնենք, որ կոնֆլիկտ էր ծագել վրացի «օրենքով գողերի» և Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի միջև, և վերջինս վերականգնել էր նրա դիրքը։ 2011-2013թթ.-ին Բաղըշը 4 անգամ ձերբակալվել և արտաքսվել է Ուկրաինայից։