«ՀԱՄԱՍ»-ը հետաձգել է պատանդների նոր խմբի ազատ արձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումների պատճառով պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական ​​շարժումը հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակման գործընթացը։ Նրանք պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այսպիսի հայտարարություն է արել «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի՝ «Իզեդին ալ-Քասամ բրիգադներ» խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։

«Վերջին երեք շաբաթվա ընթացքում մենք տեսել ենք հակառակորդի կողմից գործարքի պայմանների կրկնակի խախտումներ, ինչից ելնելով՝ որոշել ենք հետաձգել պատանդների ազատ արձակումը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 15-ին։ Իսրայելը պետք է հավատարիմ մնա համաձայնագրի դրույթներին և հետադարձ ուժով փոխհատուցի վերջին շաբաթներին իր հասցրած վնասը»,- գրել է նա «Տելեգրամ»-ի իր ալիքում։




Լրահոս