Հասկանալով Ռուսաստանը. Վարդան Օսկանյան civilnet.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերթական հոդվածն է հրապարակել «Ալ Ջազիրա»-ում: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև: 

Ռուսաստանի՝ ռազմավարական խորքի վրա հիմնված ազգային անվտանգության հայեցակարգը նշանակում է՝ այն միշտ սեղմելու է դեպի արևմուտք։

Սառը պատերազմի ավարտը դարակազմիկ իրադարձություն էր։ Դրա վերսկսումը չափազանց անպատասխանատու կլինի։ Այն շրջադարձային պահ էր՝ պատմական տեսանկյունից ոչ պակաս կարևոր, քան Վեստֆալյան հաշտությունը, Ֆրանսիական հեղափոխությունը, Վիեննայի կոնգրեսը կամ երկու աշխարհամարտերը։ Եվ ինչպես բոլոր դարակազմիկ իրադարձությունների դեպքում է, շարունակականության և փոփոխության հակադիր ուժերը պայմանավորել են և կշարունակեն պայմանավորել հետագա իրադարձություններն ու զարգացումները։

Նապոլեոնյան պատերազմների ավարտին Եվրոպան առերեսվեց երկընտրանքի։ Չնայած ֆրանսիական միլիտարիզմի վերածնման վախին՝ Եվրոպան, այնուամենայնիվ, կարողացավ Ֆրանսիային ինտեգրել միջազգային հարաբերությունների համակարգում։ Դա աշխատեց։

Նմանատիպ փորձ արվեց Սառը պատերազմի ավարտից հետո, երբ ջանքեր գործադրվեցին միջազգային համակարգում Ռուսաստանին ինտեգրելու համար։ Բորիս Ելցինի թույլ Ռուսաստանի տարիներին դա կարծես աշխատում էր։ Սակայն Վլադիմիր Պուտինի դեպքում, որը ավելի ուժեղ Ռուսաստանի ղեկին է, այդ նույն համակարգը լուրջ ճեղքեր է տվել, և եթե դրանք խորանան, Սառը պատերազմի վերսկսման հավանականությունը կմեծանա։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այս հասցեով՝ civilnet.am-ում




Լրահոս