
Վերջերս մահացած չինացի Դե Մենի հարազատները դիմել են ֆենշուի վարպետ Չժեն Գոցյանուին ՝ խնդրելով ցույց տալ հանգուցյալի հուղարկավորությն համար իդեալական վայրը: Վարպետը տարել է իր հաճախորդներին Գուանդուն պրովինցիայում գտնվող գերեզմանատուն:
Ինչպես հայտնում է Metro-ն, մի քանի րոպե անց այնտեղ տեղի է ունեցել սողանք, որի արդյունքում թափվող քարերը կյանքից զրկեցին վարպետ Գոցյանուին, Դե Մենի երկու ազգականներին, Վու անունով դաոյին և գերեզմանատան երկու աշխատակիցներին:
Աղետից հետո հաջողվել է կենդանի մնալ միայն մեկ մարդու, որը չի կարող շոկից դուրս գալ: Ֆենշուի մասնագետ Չժեն Գոցյաուն այդ ոլորտում ամենաթանկարժեք խորհրդատուներից մեկն էր:
Նա աշխատել էր շատ հայտնի մարդկանց և պաշտոնյաների հետ: Զոհվելուց մի քանի վարկյան առաջ վարպետը նկատել է, որ հուղարկավուրության համար իր կողմից ընտրված գերեզմանոցը պարզապես իդեալական է: