Սուրեն Պապիկյանն ու Թեո Ֆրանկեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի հետ։

«Շնորհավորել եմ գործընկերոջս՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությունը կզարգանա ու կընդլայնվի»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը:

Քննարկվել են Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ համագործակցությունն ունի մեծ հեռանկար, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակելու աշխատանքները փոխգործակցության զարգացման ուղղությամբ։




Լրահոս