Armenian text to speach

Գերմանիայի կանցլերը դեմ է առանց Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ բանակցելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ճիշտ է համարում Ռուսաստանի հետ բանակցելը, սակայն  առանց  ուկրաինական կողմի մասնակցության, ըստ նրա, դա տեղի ունենալ չի կարող։

«Ես շատ ուրախ եմ, որ ամերիկյան կառավարությունը վերահաստատել է իր հավատարմությունը մեր ընդհանուր նպատակին՝ Ուկրաինայի ինքնիշխան անկախության պահպանմանը։ Ինքնիշխան անկախության պահպանման հարցը պետք է  տեղ գտնի բանակցություններում, ինչը նշանակում է՝ Ուկրաինայի մասին ոչինչ չի կարող քննարկվել՝ առանց Ուկրաինայի»,- ասել է Շոլցը Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։

«Ճիշտ տարբերակն է Ռուսաստանի հետ ուղիղ խոսելը՝ Ուկրաինայի ներգրավվածությամբ»,- հավելել է նա։

Ըստ Շոլցի՝ անհրաժեշտ է արդարության վրա հիմնված խաղաղություն հաստատել, որքան հնարավոր է՝ շուտ կանգնեցնել պատերազմը։




Լրահոս