
Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթ գրանցված ատակարգ դեպքերը․
Փետրվարի 10-ից 16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 468 դեպք, որից 178-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 109, փլուզման, ջրահեղձման, պայթյունի, կեղծ ահազանգի՝ 1-ական, առատ ձյան՝ 3, մերկասառույցի՝ 17, թունավորման՝ 8 , ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 38, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 160, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 20, հրդեհի կեղծ կանչի՝ 22, այլ դեպքեր՝ 73:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 39 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 74 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 42 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 70, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ: