
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա հավկիթներ են նետել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տարածքում, երբ նախկին ղեկավարը երկիր է վերադարձել Գերմանիայում անցկացված Մյունխենի անվտանգության համաժողովից։ Այս մասին հայտնում է TV Pirveli-ն:
Իրավապահները հետաքննություն են սկսել դեպքի առնչությամբ: Հիշեցնենք, որ նախօրիեն Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա հավկիթներ էին նետել Թբիլիսիի օդանավակայանում: «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը նույնպես վերադառնում էր Մյունխենի անվտանգության համաժողովից։