Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա, որը Վրաստանի խորհրդարանն ընդունել է երրորդ ընթերցմամբ։

«Այսօր ես վետո դրեցի օրենքի վրա․ այն իր էությամբ և ոգով հակասում է մեր սահմանադրությանը և բոլոր եվրոպական չափանիշներին։

Այսօր խորհրդարանը չի ենթարկվում որևէ փոփոխության կամ բարելավման, ուստի, վետոն շատ պարզ է»,- ասել է Զուրաբիշվիլին։

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հարուցել է ԵՄ-ի կոշտ հայտարարությունները՝ Եվրամիությանը երկրի ինտեգրումը կասեցնելու սպառնալիքների մասին։ Դեռ նախքան օրենքի ընդունումը Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ վետո կդնի դրա վրա։




Լրահոս