Armenian text to speach

Փետրվարի 20-21-ին կանխատեսվում է առատ ձյուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՇՄՆ հիդրոմետ ծառայության կանխատեսումների համաձայն՝ փետրվարի 19-ի կեսօրից հետո, ինչպես նաև փետրվարի 20-23-ը Երևանում սպասվում են ձյան տեղումներ։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փետրվարի 20-21-ին կանխատեսվում է առատ ձյուն, ինչը կարող է ազդել ճանապարհային երթևեկության, տեսանելիության և առօրյա գործունեության վրա։

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում», «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ները, Երևանի աշխատակազմի կոմունալ վարչության, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բաժինները իրենց ողջ ռեսուրսով ներգրավված են լինելու ձնամաքրման աշխատանքներում, միևնույն ժամանակ հիշեցնում ենք տնտեսվարողներին, որ ավագանու համապատասխան որոշմամբ վերջիններս պարտավոր են մաքրել և բարեկարգել հարակից տարածքները։

Քաղաքապետարանից հորդորում են վարորդներին՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ ճանապարհային անվտանգությունն ապահովելու համար։




Լրահոս