ՃՏՊ Նորատուս գյուղում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 8-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ – Սևան հատվածում (11-րդ կմ) «ՎԱԶ 2109» մակնիշի 34 SR 166 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի 31 ԼՍ 021 պետհամարանիշի բեռնատարին, այնուհետև` ճամփեզրի արգելապատնեշին, ինչից 1968 թ. ծնված Ն. Ն.-ն,  1990 թ. ծնված Ա. Ն.-ն և 1999 թ. ծնված Ս. Ն.-ն տեղափոխվել է Գավառի ԲԿ:

Ըստ բժիշկների տուժածների առողջական վիճակը բավարար է:




Լրահոս