
ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ` փետրվարի 20-ին, ՔՊ նախաձեռնող խմբի նիստն է տեղի ունեցել, որտեղ քննարկել են Գյումրիում և Փարաքարում մարտի 30-ին սպասվող ավագանու ընտրությունների հարցը։
Նշենք, որ նախաձեռնող նիստը երեկ վարել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ելույթ է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որը խոշորացված Փարաքար համայնքից է ու ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանի պաշտոնի հովանավորն է։
ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ ներքին կարգով Փարաքարի ընտրության «կուռատորը» Նարեկ Մկրտչյանն է, որը ՔՊ-ականներին ներկայացրել է՝ ինչ է արել, ինչ արդյունք ունի այս պահի դրությամբ։
Ելույթով հանդես են եկել նաև ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Փարաքար համայնքի ներկայիս պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը։
ArmLur.am-ը նաև տեղեկացավ, որ Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանը անդամագրվել է ՔՊ կուսակցությանը և երեկ տեղի ունեցած նախաձեռնող նիստում ելույթ է ունեցել։
Դավիթ Լևոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Civic.am լրատվական կայքից այս ամսվա վերջ դուրս է գալու։
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թ-ի հունիսին մի միջադեպ տեղի ունեցավ Խորհրդարանում Դավիթ Լևոնյանի և պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի միջև։ Վեճի պատճառը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի վերաբերյալ Civic.am-ի աշխատակից Դավիթ Լևոնյանի հայտարարություններն են: Լևոն Քոչարյանի օգնականը չի հերքել, որ հարվածել է լրագրողին՝ պնդելով, թե իր համար անընդունելի է եկեղեցուն թիրախավորելը:
Մանրամասները՝ տեսանյութում։