
Միացյալ Նահանգները չի կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենքի տեր դառնա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրող Քեթրին Հերիջին տված հարցազրույցում։
Պետքարտուղարության ղեկավարը հրաժարվել է հստակեցնել, թե ԱՄՆ-ի տրամադրության տակ եղած ինչ միջոցներով Վաշինգտոնն Իրանին թույլ չի տա միջուկային զենքի ստեղծում:
«Ինչպես ենք մենք կանխելու, որ Իրանը միջուկային երկիր դառնա. ես չեմ պատրաստվում քննարկել այն տարբերակները, որոնք հասանելի են մեզ կամ որևէ մեկին: Բայց ես ուզում եմ հստակորեն ասել, որ Իրանի վարչակարգին…. երբեք չի կարելի թույլ տալ միջուկային զենք ունենալ և ամբողջ աշխարհին դարձնել իր պատանդը և, հնարավոր է, հարձակվել Իսրայելի վրա», – ասել է նա X-ում հրապարակված հարցազրույցում։
Ռուբիոն նշել է, որ մերձավորարևելյան խմբավորումները, ինչպիսիք են լիբանանյան «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը, «նյութապես կախված են Իրանից», և «հենց իրանական վարչակարգն է կանգնած նրանց թիկունքին, այլ ոչ թե իրանցի ժողովուրդը»:
Ռուբիոն նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկության դեպքում կարող էր «վերջ դնել իրանական վարչակարգին»։
«Բայց նախագահը խաղաղարար է։ Նա կցանկանար խուսափելի դրանից և խուսափել այդ հետևանքներից։ Ոչ ոք չպետք է շփոթմունքի մեջ ընկնի այս հարցում. Դոնալդ Թրամփի օրոք միջուկային Իրան չի լինելու», – ասել է Ռուբիոն։