
ArmLur.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 20-ին թիվ 142 մանկապարտեզում միջադեպ է եղել՝ երեխային տեսակցելու հարցի շուրջ։
Դեպքի վայր շտապած իրավապահները պարզել են, որ Դ. Ա․-ն այցելել է թիվ 142 մանկապարտեզ իր երեխաներին տեսակցելու համար, այդ ժամանակ իրեն է մոտեցել նախկին ամուսնու հայրը։ Կ. Ա․-ն վիճաբանել է իր հետ, որի ընթացքում քաշել է մազերից՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ դեպքով զբաղվում են իրավապահները։
Քնար Մանուկյան