Քիչ առաջ «Դեմ եմ»-ի անդամները փակել էին Հանրապետության հրապարակի ճանապարհը, Կառավարության շենքի երթևեկելի մասը` արտահայտելով իրենց դժգոհությունը: Ոստիկաններին սկզբում հաջողվեց բացել ճանապարհը, բայց այն նորից փակեցին:
Այս պահին լարված իրավիճակ է երթևեկելի հատվածում: Նախաձեռնության անդամներից մի քանիսը նստել են փողոցի հատվածում, մյուս մասին ոստիկանները շրջափակել են և չեն թողնում, որ իրենք էլ նստեն փողոցում:
Այժմ անգամ բախումնր են ընթանում անդամների և ոստիկանների միջև:
Այժմ նստողների թիվը գնալով ավելանում է, իսկ երթևեկող ավտոմեքենաները փոխում են իրենց ճանապարհը:
14.05
Քիչ առաջ «Դեմ եմ»-ի անդամներից մեկին ոստիկանությունը բերման է ենթարկել: Պատճառը, կարծես, բախումն էր իրավապահի և անդամի միջև: Բուն պատճառը դեռևս անհայտ է:
14.13
Այս պահին իրավապահ մարմինները հորդորում են ճանապարհը բացել, քանի որ սա անօրինական գործողություն է, քանի որ խոչընդոտում են խաղաղ երթևեկությունը: Անդամները չեն համաձայնում` պատճառաբանելով, որ իրենք անօրինական ոչինչ չեն անում, դա անհնազանդության դրսևորում է, և դա ՍԴ-ն թույատրում է:
Ուղիղ եթերը՝ azatutyun.am-ի: