
19-րդ դարի պատմության մեջ մեծ ներդրում ունեցող Վիկտոր Հյուգոն կարծում էր, որ մարդու մասին ավելի հստակ կարծիք կարելի է կազմել ըստ նրա երազանքների, քան մտքերի:
Փետրվարի 26-ը Հյուգոյի ծննդյան օրն է։
Կարճ՝ գրողի մասին․
Ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, ֆրանսիական ռոմանտիզմի ռահվիրան նշանակալի տեղ է զբաղեցնում XIX դարի ֆրանսիական գրականության պատմության մեջ իր բազմաժանր ստեղծագործություններով։
Գրողի հայրը՝ Ժոզեֆ Լեոպոլդ Սիգիսբեր Հյուգոն նապոլեոնյան բանակի գեներալ էր, իսկ մայրը՝ Սոֆի Թղեբյուշեն՝ նանտյան նավատիրոջ աղջիկը, դաշնակահարուհի էր։
Հյուգոյի վաղ մանկությունն անցել է Մարսելում, Կորսիկայում, Իտալիայում, Մադրիդում, ուր փոքրիկ ընտանիքը տեղափոխվում էր հոր աշխատանքի բերումով և կրկին վերադառնում սիրո քաղաք Փարիզ։
Ճանապարհորդություններն ամբողջ կյանքում մեծ ազդեցություն են թողել գրողի կյանքում և կարելի է ասել, որ գրողի հետագա ուղին կառուցվել է հենց այդ քաղաքների թողած հետքերից։
Հետաքրքիր է Հյուգոյի մայրը հետագայում սիրային կապեր է հաստատել գեներալ Լագորիի հետ, ամուսնալուծվել և որդու հետ հաստատվել Փարիզում։
Հյուգոյի գրչին են պատկանում «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Մահվան դատապարտվածի վերջին օրը», «Էռնանի», «Կլոդ Գե», «Մարդը, որը ծիծաղում է», «Ծովի մշակները», «Թշվառները» ստեղծագործությունները։
ArmLur.am-ը ներկայացնում է գրողի հայտնի մտքերից։
․ Աշխարհում գոյություն չունի առավել ամենակարող, քան միտքը, որի ժամանակն եկել է:
․ Դուք տեսնում եք աստղը երկու պատճառով՝ որովհետև այն փայլում է և որովհետև այն անհասանելի է: Բայց Ձեր կողքին ավելի նուրբ փայլ է և ավելի խորը խորհրդավորություն՝ կին:
․ Պետք է կարողանալ հաճախ ենթարկվել կնոջը, որպեսզի իրավունք ունենալ նրան ղեկավարել:
․ Սիրո առաջին նշանը տղամարդկանց մոտ՝ անվստահությունն է, կանանց մոտ՝ խիզախությունը:
․ Եթե մարդ կարող է ասել ինչ է սերը, նշանակում է նա երբեք չի սիրել:
․ Սիրո համար ամենը քիչ է: Նա ունի երջանկություն, իսկ ուզում է դրախտ, ունի դրախտ՝ ուզում է երկինք: Օ՜ սիրեցյալներ, այդ ամենը կա սիրո մեջ: Ուղղակի պետք է կարողանալ այն գտնել:
․ Ամեն մարդ ունի երեք բնավորություն՝ առաջինը այն է, ինչ նրան վերագրում են, երկրորդը՝ ինչ ինքն է իրեն վերագրում և վերջապես երրորդը՝ այն, ինչ կա իրականում:
․ Ծիծաղը դա արև է՝ այն դուրս է քշում ձմեռը մարդու դեմքից:
․ Ժողովրդի մեծությունը չի չափվում նրա քանակով, ինչպես մարդու մեծությունը՝ հասակով: Միակ չափման միավորը՝ դա նրա մտային զարգացվածությունն ու բարոյական մակարդակն է:
․ Մեծագույն խելքի առջև ես խոնարհում եմ գլուխս, մեծագույն սրտի առջև՝ ծնկի եմ գալիս:
Աննա Սրապիոնյան