Այսօր Վիկտոր Հյուգոյի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, ֆրանսիական ռոմանտիզմի ռահվիրա Վիկտոր Հյուգոյի ծննդյան օրն է: Ծնվել է 1802 թվականի փետրվարի 26-ին Բզանսոնում, մահացել՝ 1885 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Վիկտոր Հյուգոն հայտնի քաղաքական գործիչ և մտավորական էր, ով մեծ դեր է կատարել XIX դարի պատմության մեջ: Նա նշանակալի տեղ է զբաղեցնում XIX դարի ֆրանսիական գրականության պատմության մեջ իր բազմաժանր ստեղծագործություններով [19] [20] : Նա քնարերգու է իր «Ձոն և բալլադներ» (Odes et Ballades, 1826) , «Աշնան տերևները» (Les Feuilles d’automne, 1831) կամ «Մտորումներ» (Les Contemplations, 1856) ժողովածուներում, Նապոլեոն III-ի դեմ ընդվզող գրող է իր «Պատժամիջոցներ» (Les Châtiments, 1853) ստեղծագործության մեջ, ինչպես նաև էպիկական բանաստեղծ՝ իր «Դարերի լեգենդը» (La Légende des siècles, 1859 et 1877) ստեղծագործության մեջ:

Հյուգոյի ստեղծագործություններից մեծ ժողովրդականություն են վայելում հատկապես «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Notre-Dame de Paris, 1831) և «Թշվառները» (Les Misérables, 1862) վեպերը: Թատրոնում նա առաջադրում է ռոմանտիկ դրամայի տեսությունը իր ,,Կրոմվել,,-ի առաջաբանում[21]: Նրա բազմաժանր ստեղծագործության մեջ կան նաև քաղաքական երանգներ ֆր.՝ Chambre des pairs, l’Assemblée constituante և l’Assemblée législative-ում: Վիկտոր Հյուգոն մեծ ներդրում է կատարել ֆրանսիական պոեզիայի և թատրոնի բնագավառներում՝ ներշնչվելով իր ժամանակակից, այդ թվում՝արևելյան գրողներից:




Լրահոս