Մալախովի հաղորդումից հեռացվել է Էրիկ Կարապետյանի երգի ադրբեջաներեն հատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Էրիկ Կարապետյանն օրերս ինստագրմյան իր միկրոբլոգի էջում հրապարակում էր կատարել, որ իր հայտնի «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ադրբեջանցիները գողացել են և այդ առթիվ էլ հարցին տվել է իրավական ընթացք։

Նշենք, որ Էրիկի երգը ադրբեջաներեն կատարվել է ռուսական առաջին ալիքով Անդրեյ Մալախովի հաղորդման ընթացքում։

Երգիչը հայտնել էր, որ երգն արդեն երկրորդ անգամ առանց իր որևէ թույլտվության հնչել է աղավաղված տարբերակով,  և երգը ներկայացվել է որպես ադրբեջանական։

Այսօր պարզ դարձավ, որ Մալախովի հաղորդումից հեռացվել է այն հատվածը, որտեղ ադրբեջաներեն կատարվում է Էրիկ Կարապետյանի երգը։

Հարկ է նշել, որ «Песни от всей души» հաղորդման ինստագրամյան էջի մեկնաբանություններում իրական բողոքի ալիք է բարձրացել, ինչից հետո էլ հաղորդման փետրվարի 16-ի եթերից հեռացվել է ադրբեջանցի երգիչների կատարման հատվածը։

Հավելենք, որ երգիչ Էրիկ Կարապետյանի երգը գրվել է հենց երգչի կողմից 2018 թվականին Երևանում, իսկ խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։

Աննա Սրապիոնյան




Լրահոս