Թրամփի վարչակազմի հետ շփումները որոշակի հույս են ներշնչում, սակայն արևմտյան էլիտաները կփորձեն խաթարել երկխոսությունը. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ շփումները որոշակի հույս են ներշնչում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի ընդլայնված նիստում։

«Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ արագությամբ են փոխվում աշխարհը և իրավիճակը աշխարհում, այս առումով, ես կցանկանայի նշել, որ առաջին շփումները ամերիկյան նոր վարչակազմի հետ որոշակի հույս են ներշնչում»,- ասել է ՌԴնախագահը։

Պուտինը նշել է, որ Արևմուտքում ոչ բոլորն են ուրախ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության վերսկսմամբ։

«Արևմտյան էլիտաներից ոմանք դեռ վճռական են՝ պահպանելու անկայունությունը աշխարհում, և այդ ուժերը կփորձեն խաթարել սկսված երկխոսությունը», – ընդգծել է Պուտինը:

Սակայն նա կարևորել է, որ «այսօրվա ամերիկյան գործընկերները դրսևորում են պրագմատիզմ, իրատեսական հայացք ունեն, հրաժարվել են բազմաթիվ կարծրատիպերից, որոնք հանգեցրել են միջազգային հարաբերություններում ճգնաժամերի»:




Լրահոս