Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր ապրելակերպը. սա է հաջողության գրավականը․ Արփինե Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ուղերձ է հղել այդ առիթով։

«Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, որը խորհրդանշում է պետությունների կողմից քաղաքացիների անվտանգության ապահովման կարևոր առաքելությունը։

Օրն առանձնահատուկ խորհուրդ ունի՝ ընդգծելով քաղաքացիական պաշտպանության անփոխարինելի դերը մեր երկրում՝ հատկապես բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման համատեքստում։ Ներքին գործերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումն ու անվտանգային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։

Քաղաքացիական պաշտպանությունը, լինելով ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչ, մեր պետության դիմակայունության ապահովման կարևորագույն ուղղություններից է։

Մեր իրականության պայմաններում անհնար է հասնել հանրային անվտանգության բարձր մակարդակի առանց յուրաքանչյուր քաղաքացու կողմից այդ գործում իր մասնակցության մասնաբաժնի գիտակցման, և հենց սա է ամուր քաղաքացիական պաշտպանության համակարգ ունենալու բանաձևը։ Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր ապրելակերպը. սա է հաջողության գրավականը։

Այս կարևոր օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով և նվիրվածությամբ մեծ ներդրում են ունեցել քաղաքացիական պաշտպանության համակարգի ձևավորման և զարգացման գործում։

Շնորհավորում եմ նաև այն անձանց, որոնք նոր են մուտք գործում համակարգ`գիտակցելով այս համակարգի զարգացման կարևորությունը։

Թող ձեր բարձր մասնագիտական կարողությունները, պատասխանատվությունը և նվիրվածությունը շարունակեն խթանել քաղաքացիական պաշտպանության համակարգի կայուն զարգացումը՝ ի շահ մեր պետության դիմակայության ամրապնդման»,- ասվում է ուղերձում։




Լրահոս