ՍԿԱՆԴԱԼ. ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԽՄԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆԱՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ” օրաթերթին ին հայտնի է դարձել, որ վերջերս ԵԺԿ դիտորդների ու կոալիցիոն կուսակցությունների՝ կառավարության անդամների ճաշկերույթի ժամանակ ուշագրավ իրողություն է արձանագրվել:”ՀՀ ֆինանսների նախարար, ՀՀԿ-ական Վաչե Գաբրիելյանը, ով լավ անգլերեն գիտի, սեղանի թամադա է նշանակվել եւ հերթով խմել եվրոպական մի շարք երկրների կենացը: Ներկաները, շունչները պահած, սպասել են, որ ուր որ է` հերթը կհասնի նաեւ մեր երկրի կենացին, սակայն վերջերս նժդեհական դարձած նախարարն այդպես էլ չի հիշել մեր երկիրը: “Ժողովուրդ”-ի հարցին, թե ինչու նախարարը չի խմել Հայաստանի կենացը, նախարարության լրատվական ծառայությունից պատասխանել են. “Ձեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը”: Մինչդեռ “Ժողովուրդ”-ի աղբյուրները շարունակում են պնդել, որ թամադան չի խմել Հայաստանի կենացը”:




Լրահոս