
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզի համայնքների ղեկավարները, բազմաթիվ հյուրեր ու տեղացիներ այսօր ներկա են գտնվել Ամասիայի տարվա ամենահետաքրքիր ձմեռային միջոցառմանը` -46°C ձմեռային փառատոնին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախ է տեսնել մասնակիցների ոգևորությունն ու բարձր տրամադրությունը.
«Հրաշալի օր է ու հիանալի մթնոլորտ որքան էլ ցուրտ լինի, արվել է ամեն ինչ մեր երեխաների ժամանցն ապահովելու համար։ Մաքուր օդն ու բարձր տրամադրությունը հնարավորություն են տալիս վայելելու բնության հրաշալիքները, հիանալու նրա գեղեցկությամբ։ Ուրախ ժամանց ու հաճելի օր եմ մաղթում բոլորիդ»։
Ջերմ էներգիայով, հագեցած ծրագրով` դահուկավազք, սնոուբորդ, սահնակներ, տաք ըմպելիքներ, մրցույթներ, զվարճանք, երաժշտություն, սիրողական խաղեր, ցուցադրական ելույթներ, հաղթողներ. -46°C ձմեռային փառատոնը Ամասիայում հրաշալի ժամանց է ապահովել ներկաների համար։
Փառատոնը իրականացվել է LEAD4Shirak ծրագրի և Ամասիայի համայնքապետարանի աջակցությամբ։