4 միլիոն դոլար արժողությամբ նկարն աղբարկղ են նետել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոնկոնգի պատկերասրահից կորել է չինացի նկարիչ Ցույ Ժուչժոուի «Ձյունապատ սարը» նկարը, որը գնահատվում է 3,7 մլն դոլար:

Ըստ որոշ տվյալների, կտավը կարող էր սխալմամբ աղբարկղում հայտնվել, ուր այն իբր գցել են հավաքարարները:

Հոնկոնգի լրատվամիջոցները պնդում են, որ գոյություն ունի հսկող տեսախցիկների տեսագրությունը, որտեղ պարզորոշ երևում է, թե ինչպես հավաքարարները նկարը դուրս են բերում «Գրանդ Հայաթ» հյուրանոցից, որտեղ այն հանվել էր աճուրդի:

Տեղացի արվեստասերները մտավախություն են հայտնել, որ նկարն արդեն քաղաքային աղբանոցում է: Հյուրանոցի ղեկավարությունը հերքում է նկարի կորուստին իր անձնակազմի առնչության փաստը, տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս