Ցուցարարները շրջափակել են Հոնգկոնգի կենտրոնը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոնգկոնգում ցուցարարներն ակտիվացրել են իրենց գործողությունները: Նրանք խոստացել են գրավել քաղաքի գլխավոր կառավարական շենքերը, եթե մեկ օրում տեղի վարչական մարմնի ղեկավար Լյան Չժենինը հրաժարական չտա: Իշխանություններին նման վերջնագիր են ներկայացրել ուսանողական բողոքի ակցիաների ղեկավարները. հաղորդել է Հոնգկոնգի ռադիոն:

Չինաստանի իշխանությունները թույլատրել են տեղի բնակիչներին վարչական մարմնի ղեկավարին ընտրել համաժողովրդական քվեարկության ճանապարհով, սակայն այն պայմանով, որ թեկնածուների թիվը 2-3 մարդուց ավել չլինի: Բացի այդ՝ նրանք պետք է հաստատվեն Պեկինի վերահսկողության տակ գտնվող մարմնի կողմից, ինչի հետ համաձայն չեն ուսանողական ակցիայի մասնակիցները:

Այս պահին Հոնգկոնգի կենտրոնական փողոցներ են դուրս եկել հազարավոր ցուցարարներ, որոնք աջակցում են Occupy Central ակցիային:

Բոքողարարների թիվը զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ:

Անօդաչու սարքի կատարած տեսագրությունը թույլ է տալիս գնահատել ակցիային մասնակցող զանգվածների թվաքանակը:




Լրահոս