
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2025 թվականի մարտի 3-ի նիստում հաստատել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ պետության ղեկավար է ընտրվել Բադրա Գունբան։ Այս մասին հայտնում է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ըստ ԿԸՀ-ի՝ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 143 651, որից քվեարկությանը մասնակցել է 100 412 մարդ` 69,90%-ը։
Նախագահի թեկնածու Բադրա Գունբան ստացել է 54 954 ձայն, որը կազմում է ընդհանուր ձայների 54,73%-ը՝ այսպիսով, հաղթելով նախագահական մրցապայքարում։
Իսկ նախագահի թեկնածու Ադգուր Արձինբան ստացել է 41 708 ձայն, որը կազմում է ձայների 41,54%-ը։
Այսպիսով, Բադրա Գունբան համարվում է Աբխազիայի ընտրված նախագահ, իսկ Բեսլան Բագվավան՝ հանրապետության ընտրված փոխնախագահ: