
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչեւ օրս hամընդհանուր հայտարարագիր լրացրած 3448 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 962 քաղաքացի) հետ է ստացել 321 միլիոն դրամի սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +89 միլիոն դրամ): Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է:
Համընդհանուր հայտարարագիր լրացնելը ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համար պարտադիր կդառնա 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Համընդհանուր հայտարարագիր լրացնող քաղաքացիները սոցիալական կրեդիտներ կարող են ստանալ կրթական և առողջապահական ծախսերի համար։