
Մարտի 6-ը կոլումբիացի վիպագիր, կարճ պատմվածքների հեղինակ, սցենարիստ և լրագրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է։
Մարկեսը լինելով 20-րդ դարի ամենաազդեցիկ և իսպանալեզու գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ 1972 թվականին արժանացել է Նեյշտադյան գրական միջազգային մրցանակի, իսկ 1982 թվականին՝ Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում։
Հետաքրքիրն այն է, որ Գաբրիել Գարսիա Մարկեսը զբաղվել է ինքնակրթությամբ՝ կիսատ թողնելով իրավաբանական կրթությունը։ Իրավաբանական կրթությունը կիսատ թողնելուց հետո Մարկեսը սկսել է զբաղվել լրագրությամբ։
Մարկեսը իր գրողի կարիեռան սկսել է լրագրության հետ և գրում էր կարճ պատմվածքներ, սակայն վերջինս հայտնի է իր վեպերով, ինչպիսիք են՝ «Հարյուր տարվա մենությունը»-ը, «Սերը ժանտախտի օրերին», «Նահապետի աշունը» և այլն։
Խոսելով Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությունների մասին, պետք է նշել, որ գրողի ձեռագիրը «դյուրամարս» և հեշտ չէ, սակայն այն հասկանալու և սիրելու դեպքում մտածելու համար երկար ժամանակ կտրամադրեք։
ArmLur.am-ը ներկայացնում է գրողի հայտնի մտքերը։
1․ Եթե դուք հանդիպեք ձեր իսկական սիրուն, ապա այն ոչ մի տեղ չի կորչի ձեզնից՝ ոչ մեկ շաբաթ անց, ոչ մեկ տարի անց և ոչ էլ տարիներ անց:
2․ Պետք է միշտ ականջալուր լինել երեխայի ձայնին, այն երեխայի, որ ժամանակին դու ես եղել և ով դեռևս գոյություն ունի քո ներսում, ինչ-որ տեղ: Եթե մենք ականջալուր լինենք մեր ներսի երեխային, ապա մեր աչքերը կրկին կսկսեն փայլել: Եթե մենք չկորցնենք կապը այդ երեխայի հետ, ապա չի կտրվի կապը նաև կյանքի հետ:
3․ Բարեհաջող ծերությունը՝ դա քո միայնության հետ պայմանավորվածություն ձեռք բերելու ունակությունն է:
4․ Չկա այնպիսի դեղամիջոց, որը կարող է բուժել այն, ինչ բուժում է երջանկությունը:
5․ Կարողացիր գնահատել նրան, ով առանց քեզ չի կարող, և մի վազիր նրա հետևից, ով առանց քեզ էլ երջանիկ է:
6․ Հնարավոր չէ սիրել և հետո ոչինչ չզգալ: Կամ դու ստում էիր նախկինում, կամ հիմա:
7․ Տարիքը դա այն չէ, թե քանի տարեկան ես, այլ այն, թե ինչպես ես դու դա զգում:
8․ Ժպտա՛, հաճույք մի՛ պատճառիր դժբախտությանը:
9․ Եթե ինչ-որ բանում կին է խառնվել, ապա ես հաստատ գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Հստակ է, որ աշխարհը կառավարում են կանայք:
10․ Ընտանեկան կյանքում ավելի հեշտ է խուսափել մեծ աղետներից, քան մանրուքներից:
Աննա Սրապիոնյան